«Ուրարտուն» պարտվել է Ուզբեկստանի հավաքականին, «Նոան»` «Լոկոմոտիվին» 📸
«Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:4 հաշվով պարտվելով Ուզբեկստանի ազգային հավաքականին։
Sofascore-ի տվյալներով` հայկական ակումբից մեկ անգամ աչքի է ընկել Խարիտոն Այվազյանը, մյուս գոլի հեղինակի անունը չի հրապարակվում։
Ուզբկեներից դուբլ է գրանցել Ավազբեկ Ուլմասալիևը, մեկական գոլ էլ խփել են Ջավոխիր Խուսանովն ու Ալիշեր Օդիլովը։
Ուզբեկստանի հավաքականը, որը հաջորդ ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը, մարզում է «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր, լեգենդար պաշտպան Ֆաբիո Կանավարոն։
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան», որը նույնպես ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում, ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։
Ռուսական ակումբից գոլերը խփել են Եվգենի Մորոզովն ու Նիկոլայ Կոմլիչենկոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, ընկերական-հանդիպումներ, Լոկոմոտիվ, Մունդիալ-2026, Նոա, Ուզբեկստանի հավաքական, Ուրարտու, Ֆաբիո Կանավարո