«Ուրարտուն» ընկերական խաղում կմրցի ԱԱ-2026-ի մասնակից հավաքականի դեմ 📸
«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։
Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։
Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։
«Ուրարտուի» ընկերական հանդիպումների ժամանակացույցն ու մրցակիցները
- Ուզբեկստանի հավաքական` 30.01
- «Ցինդաո Վեսթ Քոսթ» (Չինաստան)` 4.02
- «Չժեցյան» (Չինաստան)` 8.02
- «Ելիմայ» (Ղազախստան)` 12.02
- «Յունայթեդ Սպորտ» (ԱՄԷ)` 12.02
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, ընկերական-հանդիպումներ, Մունդիալ-2026, Ուզբեկստանի հավաքական, Ուրարտու, Ռոբերտ Արզումանյան