«Ուրարտուի» կիսապաշտպանի շշմեցուցիչ և սուպեր գոլը «Գանձասարի» դեմ խաղում 🎥
Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Գանաձասարի» հետ։
Հյուրերին 74-րդ րոպեին պարտությունից փրկեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը` մրցակցի դարպասը գրավելով հեռահար անհավանական հարվածով։
24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է երկրորդ գոլը։
Սա 2026թ. Fastex Պրեմիեր լիգայի առաջին հանդիպումն էր։ Հայաստանի առաջնությունը վերսկսվել է եռամսյա դադարից հետո։ Առաջնությունում նախորդ հանդիպումը կայացել էր 2025թ. դեկտեմբերի 6-ին. երկրորդ տուրից հետաձգված խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով անսպասելի հաղթանակ էր տարել գործող չեմպիոն «Նոայի» նկատմամբ։
Ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» միավորների քանակը հասցրել է 30-ի ու երկրորդ տեղում է։ «Գանձասարը» 11 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Գանձասար, ՀՊԼ, Նարեկ Աղասարյան, Ուրարտու