Ուտկին․ «Բարսան պահպանեց Մեսսիին, սակայն ոչ նրա հանճարը»
Ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր Telegram-ի ալիքում անդրադարձել է իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո» 1։0 «Բարսելոնա» հանդիպմանը։
««Բարսելոնայի» հետ ամեն ինչ պարզ է․ նրան այժմ պետք չէ նայել, քանի որ սա համբերության տարի է։ Գերակումբը չի կարող ապրել առանց գերխնդիրների, իսկ գերխնդիրները հնարավոր չէ լուծել ինքնավստահության բացակայության պայմաններում։ Որտեղի՞ց է դա գալիս։
Նախագահ չկա։ Նա հրաժարական տվեց՝ ակումբի բոլոր իրական խնդիրները տանելով դեպի փակուղի։ Ուսումնասիրեք «Բարսելոնայի» փորձը, քանի որ հաջորդ երկու տարիներին այն օգտակար կլինի Ռուսաստանում ապրելու համար։
Կա Մեսսի։ Իսկ դուք գիտե՞ք, որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Գիտեք՝ ես երբեք չեմ ցանկացել ընտրություն կատարել նրա և Ռոնալդուի միջև, քանի որ նրան տարբեր ամլուայի ֆուտբոլիստներ են։ Ռունալդուն սուպերմեն է, աթլետ, շարժառիթների հանճար, նա կատարյալ դաշույն է այն թիմի կրակածայրում, որը գիտի պայքարել մինչև վերջ։
Իսկ Մեսսին հանճար է․ նա զենք չէ։ Նա կորցնում է իր ուժը, երբ տխուր է լինում։ Հանճարը պարտականություն հասկացողություն չունի, քանի որ Ա) ոչ մեկին պարտք չէ և Բ) նա պարտավոր չէ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ ուժ է ստեղծում իր մարմնով։ Հանճարը ուժերի լարում չէ, մկաններ չեն և ոչ էլ վիճակագրություն, հանճարը ներշչանք է։
«Բարսելոնան» պահպանեց Մեսսի պայմանագիրը, Մեսսիի մարմինը, նրա մարզումները, ոտքերը, սակայն դրանք ինչպես Մեսսին, կորցրել են հանճարը, քանի որ հանճարին ազատություն է պետք։ «Բարսելոնան» պահպանեց Մեսսիին, սակայն ոչ նրա հանճարը։
Լեոն այն կգտնի կրկին, իսկ «Բարսելոնան» պետք է իր առջև խնդիրներ դնի։ Դա հավանական է, որ տեղի կունենա միայն նոր ղեկավարների օրոք։ Լապորտան պատրաստվում է հաղթել ընտրություններում։ Ընտրությունները տեղի կունենան և Լապորտան հավանաբար կհաղթի, սակայն, ընդհանուր առմամբ, «Բարսելոնայի» իմ սիրելի նախագահը եղել է Սանդրո Ռոսելը։ Նա այնքան էր ցանկանում ստեղծել երազանքների թիմ, որ արդյունքում բանտարկվեց իր երազանքների համար։ Նա այնքան էր ցանկանում․․․
Այս տարի «Բարսան» կարող է միայն գոյատևել։ Ես արդեն մի քանի այսպիսի տարիներ հիշում եմ ակումբի պատմության մեջ։ «Ռեալն» այդպիսիք ավելի շատ է ունեցել։ «Բարսելոնան» նման է կնոջ․ նրա համար կարևոր է դուր գալը։ Հաղթել, սակայն դուր չգալ, նրան չի գոհացնի։
Մեկնարկեց մի մրցաշրջան, որը դուք չեք հիշի և պետք էլ չէ հիշել, քանի որ երբեմն մեծ դարաշարջանները նույնպես ավարտվում են։ Ցավոք, դրանք երբեմն ավարտվում են ծաղրով ու ծիծաղով։ Այնպես է ստացվել, որ կյանքում ամոթին ու խայտառակությանը միշտ տեղ կա։ Պարզապես կյանքն այդտեղ չի ավարտվում, իսկ «Բարսելոնան» անմահ է»,- գրել է Ուտկինը։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Վասիլի Ուտկին