Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը երկու անգամ գրավեց Արարատ-Արմենիայի դարպասը🎥
«Արարատ-«Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։
Փետրվարի 4-ին Դավիդ Կամպանյայի սաներն ընկերական հանդիպում անցկացրին Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ։
Ռուսական ակումբը հաղթեց 4։0 հաշվով։ Մեկական գոլի հեղինակ դարձան Ալեքսեյ Սուտրոմինն ու Վենդելը։ «Զենիթի» կազմից երկու գոլ էլ խփեց «Բարսելոնայի» նախկին վինգեր Մալկոմը, ով աչքի ընկավ 67 ու 70-րդ րոպեներին։
Հիշեցնենք, որ Մալկոմը «Բարսելոնայում» հանդես է եկել 2018/19 մրցաշրջանում։ Կատալոնական ակումբը բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստի դիմաց 2018 թվականի ամռանը ֆրանսիական «Բորդոյին» վճարեց 41 մլն եվրո, սակայն, ֆուտբոլիստը չհարմարվեց «Բարսելոնայի» խաղաոճին՝ ակումբի կազմում անցկացնելով 24 հանդիպում․ այդ ընթացքում նա դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2019թ․ օգոստոսին «Զենիթը» 40 մլն եվրոյի դիմաց գնեց խաղացողի տրանսֆերը։ Ռուսական ակումբի կազմում էլ մինչև այժմ նա անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 5-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսեյ Սուտրոմին, Արարատ-Արմենիա, Զենիթ, ընկերական-հանդիպումներ, Մալկոմ, Վենդել