Ուշանում էին Zoom-ով մարզումներից․ ի՞նչն է Բարսելոնայի խնդիրների պատճառը
Ամերիկյան հանրահայտ ESPN պարբերականի փորձագետ Գրեհեմ Փոթերը մեծ հոդված է ներկայացրել՝ համեմատելով «Բարսելոնայի» անհաջողությունները «Ռեալի» հաջողությունների հետ վերջին շրջանում։ Հոդվածում փորձագետը հիմնականում պատմել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի և կորոնադադրի ժամանակ ակումբի ֆուտբոլիստների ապրելակերպի մասին։
««Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած․ չէ՞ որ 400 մլն եվրո է ծախսել Ֆիլիպե Կոուտինիոյի, Ուսման Դեմբելեի և Անտուան Գրիզմանի տրանսֆերների վրա։ Ակումբը նաև ֆուտբոլիստների աշխատավարձերի առումով մեծ պարտավորություններ է իրականացնում, ինչն էլ ակումբին մեծ վնասներ է հասցնում ֆինանսական առումով։
Դուք կզարմանաք, եթե ես ասեմ, որ լոքդաունի ժամանակ ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր Zoom-ի միջոցով, «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ ուշացան մարզումից, իսկ խաղացողներից մեկն էլ հասկացնել տվեց, որ իր ժամանակն ավելի թանկ է և այլ գործեր ունի։ Ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը․ Սետիե՞նը, թե՞ իր երիտասարդ օգնական Էդեր Սարաբիան»,- գրել է Հանթերն իր հոդվածում, որը ստացել է ««Բարսելոնայի» փիլիսոփայությունը Մեսսի շուրջ տապալվում է, իսկ «Ռեալն» արժանի է գավաթի»։
Հիշեցնենք, որ նախքան կորոնադադարը «Բարսելոնան» 2 միավորի առավելություն ուներ «Ռեալի» նկատմամբ և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն Լա լիգայի վերսկսումից հետո կատալոնական ակումբն անչափ անհաջող է հանդես գալիս և ռիսկի է դիմում «արքայական» ակումբից հետ մնալ 4 միավոր։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ