Ունիոն Բեռլինը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր 🎥
Ավարտվեց գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 34-րդ տուրում, «Ունիոն Բեռլինը» սեփական հատկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վերդերին»։
Մայրաքաղաքային ակումբին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեի Ռանի Խեդիրայի խփած միակ գոլը։
Այս հաղթանակից հետո «Ունիոնը» վաստակեց 62 միավոր և առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում, ինչը թույլ տվեց «երկաթագործներին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Ունիոն-Բեռլին, Չեմպիոնների-լիգա