Ուկրաինան հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային` նվաճելով որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Ուկրաինայի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ։
Ուկրաինացիները համառ պայքարում կարողացան հաղթել 2:0 հաշվով։
Ալեքսանդր Պետրակովի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալեքսանդր Զինչնեկնո ու Արտյոմ Դովբիկը։
Այս հաղթանակից հետո «դեղինները» վաստակեցին 12 միավոր, շրջանցեցին Ֆինլանդիային և խմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականը` նվաճելով որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Բոսնիան մնաց 7 միավորով և զբաղեցրեց նախավերջին` 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր Զինչենկո, Ալեքսանդր Պետրակով, Արտյոմ Դովբիկ, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինայի հավաքական