Ռեալն ու Յուվեն, հնարավոր է, զրկվեն հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներում հանդես գալու իրավունքից
ՈՒԵՖԱ -ն քննարկում է այն հարցը, թե ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն «Ռեալի» ու «Յուվենտուսի» նկատմամբ՝ կապված Սուպերլիգային միանալու հետ։
Ինչպես գիտեք, Սուպերլիգայի 12 հիմնադիր-ակումբներից 9-ն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ դուրս են գալիս մրցաշարից, սակայն «Ռեալը» մինչ այս պահը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել այդ մասին, իսկ «Յուվենտուսում» նշում են, որ հավատում են «այդ նախագծի մարզական և կոմերցիոն ուժին», սակայն երկու ակումբներն էլ հաստատել են, որ ներկա պահին մրցաշարի իրագործումը քիչ հավանական է։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, երկու ակումբներին էլ զրկի հաջորդ մրցաշրջանում եվրագավաթային մրցաշարերում մասնակցելու իրավունքից, ինչը դիտարկվում է որպես ամենախիստ պատժամիջոցը, որը կարող է կիրառվել։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարների կարծիքները բաժանվել են մի քանի խմբի․ նրանց որոշ մասը կարծում է, որ պետք է ակումբներին պատժել ամենախիստ ձևով, իսկ մյուս մասը՝ ավելի մեղմ։
Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն «Ռեալին» չի կարող հեռացնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից՝ պայմանավորված հովանավորչական պայմանագրերի հետ։ Կազմակերպությունը պայմանագրային պարտավորություններ ունի հեռարձակողների և հավանավորների առջև։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա