ՈՒԵՖԱ-ն ՉԼ և ԵԼ ուղեգրեր կտա ավելի բարձր վարկանիշ ունեցող ակումբներին
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է եվրագավաթային ուղեգրեր տալ այն ակումբներին, որոնք ունեն ավելի բարձր վարկանիշ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։
Ինչպես գիտեք, բոլոր եվրոպական առաջնությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել են և դեռևս հայտնի չէ, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ֆուտբոլային լիգաների ղեկավարները ստիպված լինեն վերջնական դադարեցնել առաջնությունները և մնան անավարտ, ՈՒԵՖԱ-ն եվրագավաթային ուղեգրեր կտա միայն այն ակումբներին, որոնք ավելի բարձր վարկանիշ ունեն, ոչ թե ըստ ներքին առաջնություններում զբաղեցրած դիրքերի։
Այդպիսի որոշման դեպքում կտուժի, օրինակ, «Ինտերը», որը Ա սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ կշահեն «ՄՅՈՒ»-ն, «Արսենալը», «Ատլետիկո Մադրիդը», որոնք իրենց ներքին առաջնություններում տեղ չեն գտել լավագույն քառյակում։
# Եվրոպա-լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա