ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրում է Ման․ Սիթիի 2016 թվականին կնքած հովանավորչական պայմանագրերը

ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրում է Ման․ Սիթիի 2016 թվականին կնքած հովանավորչական պայմանագրերը

19/02/2020 - 14:25

«Մանչեսթեր Սիթին», հնարավոր է, ՈՒԵՖԱ-ի կողմից ավելի լուրջ պատժամիջոցների արժանանա։

ՈՒԵՖԱ-ի ֆինանսական բաժինը ցանկանում է նոր հետազոտություն սկսել, որը կապված է լինելու «քաղաքաբնակների» 2016 թվականին կնքված հովանավորչական պայմանագրերի հետ։

Կասկածի տակ է դրվել 2016-2018թթ․ գործած Etihad Airways-ի հետ պայմանագիրը։ ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ ավիաընկերությունը վճարել է հովանավորչական գումարներ առանց «Սիթիի» ղեկավարության ֆինասնավորման։

«Etihad Airways-ի մշտական պատասխանատվության շրջանակում է եղել ֆինանսական աջակցություն ցույց տալ ակումբին , իսկ ավելի լայն համատեքստում այն պատասխանատվությունը կաված է եղել City Football Group-ի հետ»,- նշվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

ՈՒԵՖԱ-ն կասկածամտորեն է վերաբերվում նաև այլ պայմանագրերի հետ կապված, որոնք վերաբերում են Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումային ֆոնդին։ Ֆինանսական բաժինը պետք է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության և այդ ֆոնդերի միջև եղած կապը։

Հիշեցնենք, որ «Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 30 մլն եվրոյո։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023