Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հաստատեց Եվրո-2020-ն ընդունող քաղաքների փոփոխությունները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ և ՈՒԵՖԱ -ի փոխնախագահ Զբիգնիև Բոնիեկը հայտնել էր, որ Եվրո-2020-ն ընդունող քաղաքների շարքում փոփոխություններ են տեղի ունեցել։
Այդ տեղեկությունն ՈՒԵՖԱ-ն հաստաատել է նաև իր պաշտոնական կայքում։
Այսպիսով, կատարևվել են հետևյալ փոփոխությունները․
- Ընդունող քաղաքների շարքից դուրս են եկել Բիլբաոն ու Դուբլինը, իսկ դրանց փոխարեն ներառվել է Սևիլիան։
- Նախապես որոշված 4 հանդիպումները (Իսպանիա – Շվեդիա (հունիսի 14), Իսպանիա – Լեհաստան (հունիսի 19), Սլովակիա – Իսպանիա (հունիսի 23), 1/8 եզրափակչի մեկ հանդիպում (հունիսի 27)), որոնք պետք է անցկացվեին Բիլբայում, կկայանան Սևիլիայի «Էստադիո Լա Կարտուխա» մարզադաշտում։ Տեղի քաղաքային իշխանությունների որոշոմամբ՝ Սևիլիայում կայանալիք հանդիպումներին հնարավոր կլինի մարզադաշտը լցնել 30%-ով։
- Դուբլինում նախատեսված խմբային փուլի բոլոր 3 հանդիպումները (Լեհաստան – Սլովակիա (հունիսի 14), Շվեդիա – Սլովակիա (հունիսի 18), Շվեդիա – Լեհաստան (հունիսի23)) կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում։ Բացի այդ խաղերից Պետերբուգրում կայանալու են նաև նախապես որոշված խաղերը (Բելգիա – Ռուսաստան (հունիսի 12), Ֆինլանդիա – Ռուսաստան (հունիսի 16), Ֆինլանդիա – Բելգիա (հունիսի 21), հուլիսի 2-ին նախատեսված քառորդ եզրափակչի մեկ հանդիպում)
- Դուբլինում նախատեսված 1/8 եզրափակչի միակ խաղն էլ կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
- Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայանալիք հանդիպումների ընթացքում էլ հնարավոր կընդունի նվազագույնն ընդունել 14500 հանդիսական։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար դեռևս 2020 թվականի ամռանը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-հուլիսի 11-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Զբիգնիև Բոնիեկ, ՈւԵՖԱ