ՈՒԵՖԱ-ն ծրագրում է աշխատավարձի առավելագույն չափ սահմանել ֆուտբոլիստների համար
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ կազմակերպությունը ծրագրում է աշխատավարձի առավելագույն չափ սահմանել ֆուտբոլիստների համար.
«Զարմանալի է, բայց բոլորը տվել են իրենց համաձայնությունը։ Մեծ ու փոքր ակումբներ, պետական թիմեր, միլիարդատերերին պատկանող ակումբներ։ Կարճ ասած` բոլորը համաձայն են։
Ապագայում պետք է լրջորեն մտածենք աշխատավարձի առավելագույն չափ սահմանելու մասին։ Եթե բյուջեները բարձրանում են, ապա մրցակցային հավասարակշռությունը դառնում է խնդիր:
Խոսքը սեփականատերերի մասին չէ, այլ մրցակցության արժեքի, քանի որ եթե հինգ ակումբ միշտ հաղթի, ապա այս ամենն իր իմաստը կկորցնի։
Այդուհանդերձ, դա պետք է լինի համընդհանուր համաձայնությամբ, որը կներառի ՈՒԵՖԱ-ն և բոլոր առաջնությունները, քանի որ եթե մենք օրենք սահմանենք, որը չի վավերացվելու, ապա այս ամենը կկորցնի իր իմաստը։
Հուսով եմ` դա հնարավոր կլինի իրագործել որքան հնարավոր է շուտ։
Այս պահին մենք մոտ ենք 2024 թվականին որից սկսած գործելու է նոր կանոն, ըստ որի, եկամուտների մինչև 70%-ը հնարավոր կլինի ծախսել աշխատավարձերի վճարման և տրանսֆերներ իրականացնելու համար, բայց այս միջոցը բավարար չէ, քանի որ հինգ միլիարդ եկամտի 70%-ը բավականին շատ է»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, ՈւԵՖԱ