ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ի ամբողջ մրցաշարը Ռուսաստանում անցկացնելու տարբերակը
ՈՒԵՖԱ-ն մտադիր է փոխել նախապես որոշված Եվրո-2020-ի անցկացման վայրը։ Նախ Եվրոն պետք է տեղի ունենար սույն տվականի հունիս-հուլիս ամիսներին, սակայն, այն կորոնավիրուսի համաճարակի պատճառով 1 տարով հետաձգվեց և այն կկայանա 2021 թվականի նույն ամիսներին։ Մրցաշարը նախապես որոշված էր, որ պետք է կայանա եվրոպական 12 տարբեր քաղաքներում, սակայն այդ նույն համաճարակի պատճառով, ամենայն հավանականությամբ, այն կկայանա միյան մեկ երկրում։
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր չէ մրցաշարը անցկացնել 12 քաղաքներում, ինչպես եղել է նախապես որոշված։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով տարբեր երկրներում մի շարք սահմանափակումներ են մտցված և սահմանների հատումները կարող են խոչընդոտներ առաջացնել։
Այժմ դիտարկվում է ամբողջ մրցաշարը Ռուսաստանում անցկացնելու տարբերակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի առավելությունները մյուս ընդունող երկրների նկատմամբ կայանում է այն, որ այն դեռևս վերջերս՝ 2018 թվականին է ընդունել աշխարհի առաջնությունը, այսինքն, խոշոր մրցաշար անցկացնելու փորձ ունի, մարզադաշտերն ու ենթակառուցվածքներն էլ թարմ վիճակում են։ Բացի դրանից, Ռուսաստանը, ի տարբերություն մյուս ընդունող երկրների, կորոնավիրուսի համաճարակի առումով ներկա պահին կատարյալ վայր է, քանի որ վերջին 9 ամիսների ընթացքում 1․6 մլն վարակակրի պայմաններում մահացել է 29 հազար մարդ։
ՈՒԵՖԱ-ն այս տեղեկությունը ո՛չ հաստատում է և ո՛չ էլ հերքում․
«Ներկա պահին չկա որևէ փոփոխություն այն ամենի հետ կապված, ինչի մասին հոկտեմբերին խոսել է նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Մենք դեռևս նախատեսում ենք Եվրո-2020-նն անցկացնել այն նույն ձևաչափով, ինչը նախօրոք որոշվել է, քանի որ ներկա պահին չունենք պլան «Բ»։ Մենք համակ ուշադրությամբ հետևում ենք ստեղծված զարգացումներին։
Սակայն, հաշվի առնելով այդ ամենը, ՈՒԵՖԱ-ն չի բացառում այ տարբերակը, որ Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի ոչ թե 12, այլ 11 կամ 8, 5 կամ նույնիսկ ընդամենը 1 քաղաքում»,- հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ինչ վերաբերվում է Բաքվի Եվրոն ընդունել կամ չընդունելու հարցին, ապա, ամենայն հավանականությամբ, մեր թշնամին կզրկվի այդ հնարավորությունից, ինչը պայմանավորված է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններով։
# ԵՎՐՈ-2020, ՈւԵՖԱ