Ուելսի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Թուրքիայի դեմ հանդիպումների համար
Ուելսի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են մասնակցելու` առաջիկա երկու հանդիպումներին։
«Վիշապների» գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ուեյն Հենեսի («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Դանի Ուորդ («Լեսթեր», Անգլիա), Թոմ Քինգ («Վուլվերհեմպտոն», Անգլիա)
Պաշտպաններ – Բեն Դևիս («Տոտենհեմ», Անգլիա), Ջո Ռոդոն («Լիդս», Անգլիա), Թոմ Լոքյեր («Լութոն Թաուն», Անգլիա), Քրիս Մեֆամ («Բորնմութ», Անգլիա), Բեն Կաբանգո («Սուոնսի», Անգլիա), Նեկո Վիլիամս («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Կոնոր Ռոբերտս («Բարնլի», Անգլիա), Նիալ Հագինս («Սանդերլենդ», Անգլիա)
Կիսապաշտպաններ – Իթամ Ամպադու («Լիդս»), Ջոշ Շիեն («Բոլթոն», Անգլիա), Ջո Մորել («Պորթսմութ», Անգլիա), Հարի Վիլսոն («Ֆուլհեմ», Անգլիա), Դևիդ Բրուքս («Բորնմութ»), Բրենան Ջոնսոն («Տոտենհեմ»)
Հարձակվողներ – Դանիել Ջեյմս («Լիդս»), Նաթան Բրոդհեդ («Իսպվիչ Թաուն», Անգլիա), Լիամ Կալեն («Սուոնսի»), Քիֆեր Մուր («Բորնմութ»), Թոմ Բրեդշոու («Միլոուլ», Անգլիա)
Հավելենք, որ Ուելսի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 18-ին կմրցի Հայաստանի, իսկ նոյեմբերի 21-ին` Թուրքիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հայաստան-Ուելս, Հայաստանի-հավաքական, Ուելսի հավաքական