Որքան են վաստակում իսպանական գրանդները հեռուստատեսային վաճառքից
Իսպանական Լա լիգան ներկայացրել է իսպանական ակումբների եկամուտները, որոնք նրանք վաստակել են հեռուստատեսային վաճառքից 2018/19 մրցաշրջանի արդյունքում
Թիմերն իրար մեջ բաժանել են 1,42 մլրդ եվրոն։ Նշենք, որ 2017/18 թվականին ընդհանուր եկամուտը կազմել է 1,325 մլրդ։
Բոլորից շատ վաստակել է «Բարսելոնան»՝ 166,5 մլն եվրո՝ 11,2 եվրո ավել, քան Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 155,3 մլն։
«Ատլետիկոն» վաստակել է 119,2 մլն եվրո, «Սևիլիան»՝ 80,1 մլն։ Ցուցակը եզրափակել է «Ուեսկան»՝ 44,2 մլնով։
Ավելացնենք, որ սպանական Սեգունդայի թիմերը ընդհանուր առմամբ վաստակել են ընդամենը 206 մլն եվրո։
# Լա-լիգա