Որքա՞ն գումար է կորցրել ֆուտբոլը 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով

Որքա՞ն գումար է կորցրել ֆուտբոլը 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով

17/09/2020 - 00:12

Կորոնավիրուսի համաճարակը լուրջ վնասներ է հասցրել ինչպես համաշխարհային տնտեսությանը, այնպես ֆուտբոլին։

2020 թվականին ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով 14 մլրդ դոլլար է կորցրել։ Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներից Օլի Ռենը։

ՖԻՖԱ-ն ողջ ակումբային ֆուտբոլը գնահատում է մոտ 40-45 մլրդ դոլլար, ինչը նշանակում է, որ կորուստը կազմում է մոտ այդ գումարի մեկ երրորդը։

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով հատկապես լրջորեն տուժել է Հյուսիսային Ամերիկան։ ՖԻՖԱ-ն անհանգստացած է նաև Աֆրիկայի և Ասիայի վիճակով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն համաճարակի դեմ պայքարի համար 1․5 մլրդ դոլլար է հատկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սույն թվականի մարտ ամսից մինչև մայիս համաշխարհային ֆուտբոլը խաթարվել է․ եվրոպական առաջնություններն ընդհատվել էին, իսկ որոշներն էլ այդպես էլ չվերսկսվեցին։ Առաջինը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան, որոնց հաջորդեցին նաև մյուս առաջատար երկրների առաջնությունները։ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան էլ փոփոխված ձևաչափով անցկացվեց օգոստոսին, իսկ խաղերը կայացան առանց հանդիսականների ներկայության։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023