Որքա՞ն գումար են վաստակել Ռոնալդուն, Մեսսին, Նեյմարը Covid-19-ի օրերին Instagram-ի միջոցով
Հայտնի է դարձել այն գումարի չափը, որը Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին և Նեյմարը կորոնավիրուսի համաճարակի օրերին վաստակել են Instagram-ի միջոցով։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մարտի 12-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլային գերաստղերից յուրաքանչուրը Instagram-ի միջոցով աշխատել է ավելի քան 1 մլն եվրո։
Նրանցից յուրաքանչյուրն այդ երկու ամիսների ընթացքում իրենց օգտահաշվում հրապարակել են 4 գովազդային հոլովակ։ Պորտուգալացի ֆուտբոլիստին, ով Instagram-ում ունի 219 մլն հետևորդ, այդ գովազդային հոլավակները նրա գանձարանը հարստացրել են 2,1 մլն եվրոյով։ Լեո Մեսսին (151 մլն հետևորդ) վաստակել է 1,45 մլն եվրո, իսկ Նեյմարը (138 մլն հետևորդ)` 1,33 մլն եվրո։ Համապատասխանաբար յուրաքանչյուր գովազդային հոլովակից Ռոնալդուն վաստակել է 526 հազար եվրո, Մեսսին՝ 363 հազար եվրո, իսկ Նեյմարը՝ 333 հազար եվրո։
Նշենք, որ այդ ժամանակահատվածում ֆուտբոլիստերից հետո ամենաշատը վաստակել է նախկին ամերիկացի բասկետբոլիստ Շաքիլ O’Նիլը։ Ի տարբերություն ֆուտբոլիստների՝ Շաքի հետևորդները համեմատաբար ավելի քիչ են (17 մլն եվրո), սակայն նախկին բասկետբոլիստն այդ երկու ամիսների ընթացքում կատարել է 16 գրառում, որի արդյունքում վաստակել է 653 հազար եվրո։
Մարզական ներկայացուցիչներից թոփ տասնյակում են հայտնվել նաև անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (453 հազար եվրո), հնդիկ կրիկետիստ Վիրատ Կոհլին (424 հազար եվրո), շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը (206 հազար եվրո), ամերիկացի նախկին բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը (128 հազար եվրո), բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը (120 հազար եվրո), ինչպես նաև բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան (109 հազար եվրո)։ Նշվում է, որ նրանցից ոչ ոք 5 գովազդային հոլովակից ավելի գրառում չի կատարել։
# Դանի Ալվես, Դևիդ Բեքհեմ, Դուեյն Ուեյդ, Զլատան-Իբրահիմովիչ, Էնթոնի Ջոշուա, Լեո Մեսսի, կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Նեյմար