Ո՞ր մարզիկներն են ամենաշատը վաստակել 2019 թվականին
Forbes ամսագիրը ներկայացրել է 2019 թվականին ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկների ցանկը։ Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին 127 մլն դոլլար եկամուտով առաջին անգամ ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն 109 մլն դոլլարով նահանջել է երկրորդ հորիզոնական, իսկ ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը 105 մլն դոլլարով եզրափակել է լավագույն եռյակը։
# Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Նեյմար