Շիրակը նույնպես լքում է պայքարը🎥
Օգոստոսի 27-ին Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում Գյումրու «Շիրակը» Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հյուրընկալվել էր «Ստյաուային»։
Խաղում զգացնել տվեց երկու թիմերի կարգերի տարբերությունը, ինչի արդյունքում տանտերերը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակի» դարպասը։ Առաջին խաղակեսւոմ աչքի ընկավ Դարիուս Օլարուն, իսկ երկրորդ խաղակեսում՝ Ֆլորին Տանասեն ու Ալեքսադրու Բուզուիչը։
Այսպիսով, «Շիրակը» նույնպես լքեց պայքարը՝ միանալով «Նոային» և «Ալաշկերտին», որոնք նույնպես պարտություններ կրեցին կայացած իրենց խաղերում։
# Եվրոպա-լիգա, Շիրակ, Ստյաուա