Շեֆիլդը 90+3-րդ րոպեին դրամատիկ ոչ-ոքի կորզեց Չելսիից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Չելսին» հյուրընլալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։
Չնայած հանդիպման ընթացքում «ազնվականները» երկու անգամ առջևում էին հաշվի մեջ, միևնույն է, չկարողացան հաղթանակ տանել. գրանցվեց 2:2 հաշիվը։ Լոնդոնյան ակումբը հաղթանակը ձեռքից բաց թողեց 90+3-րդ րոպեին։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմից աչքի ընկան Տիագո Սիլվան ու Նոնի Մադուեկեն, իսկ տանտերերի գոլերը խփեցին Ջեյդեն Բոգլն ու Օլիվեր Մաքբերնին։
Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։ «Շեֆիլդը» ունի 16 միավոր և եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մաուրիսիո-Պոչետինո, Նոնի Մադուեկե, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Ջեյդեն Բոգլ, Տիագո Սիլվա, Օլիվեր Մաքբերնի