Շերկին կրկին փայլում է! «Սիթին» դժվարությամբ հաղթեց «Ֆորեսթին» 🎥
Շերկին կրկին փայլում է! «Սիթին» դժվարությամբ հաղթեց «Ֆորեսթին» 🎥
27/12/2025 - 21:25

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

«Քաղաքաբնակներից» փայլեց թիմի նորեկ Ռայան Շերկին։ Ֆրանսիացի վինգերը գոլ և ասիստ գրանցեց` օգնելով աչքի ընկնել Տիջանի Ռեյնդերսին։

22-ամյա կիսապաշտպանը «Սիթիի» հաղթանակ գնդակը խփեց 83-րդ րոպեին։ Նա մանկունիական գրանդին միանալուց հետո 22 խաղում դարձել է 5 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

«Անտառապահների» գնդակը խփել է Օմարի Հաթչինսոնը։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 40 միավորով երկրորդ տեղում է։ «Ֆորեսթը» 18 միավորով 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025