Շեշկոն նորից հաղթական գոլ խփեց! ՄՅՈՒ-ն պարտության մատնեց «Քրիսթալ Փելասին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։
4-րդ րոպեին հյուրերը բավական անսպասելի բացեցին հաշիվը. աչքի ընկավ Մաքսենս Լակրուան։
56-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպանը դարձավ հանդիպման հակահերոսը։ Նա «վերջին հույսի» խախտման համար դաշտից հեռացվեց, իսկ լոնդոնյան ակումբի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն իրացրեց Բրունու Ֆեռնանդեշը` հավասարեցնելով հաշիվը։
65-րդ րոպեին «կարմիր սատանաների» ավագը նաև ասիստ գրանցեց` օգնելով աչքի ընկնել Բենյամին Շեշկոյին։
Սլովենացի հարձակվողը հաղթական գնդակ է խփեց երկրորդ խաղում անընդմեջ։ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ տուրում էլ գրավել էր «Էվերթոնի» դարպասը` օգնելով իր թիմին մրցակցին հաղթել 1:0 հաշվով։
26-րդ տուրում Շեշկոյի գոլը «Յունայթդեդին» ոչ-ոքի (1:1) էր պարգևել «Վեսթ Հեմի» դեմ խաղում, իսկ «Ֆուլհեմի» դեմ 24-րդ մրցափուլում հերթական հաղթական (3:2) գնդակն էր խփել։
Մայքլ Կարիկի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում անպարտելի է արդեն 11 անընդմեջ խաղում և 51 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Փելասը» 40 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml