Շեշկոն կրկին հերոսանում է` ՄՅՈՒ-ին հաղթանակ պարգևելով «Էվերթոնի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
«Կարմիր սատանաների» հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց Բենյամին Շեշկոն։ Նա փոխարինման էր դուրս եկել 58-րդ րոպեին։
Սլովենացի հարձակվողը Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղում 3 գոլ է խփել փոխարինման դուրս գալուց հետո։
22-ամյա ֆուտբոլիստը 24-րդ տուրում «Ֆուլհեմի» դեմ խաղում (3:2) 90+4-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Կարիկի գլխավորած թիմին։ 26-րդ տուրում էլ 90+6-րդ րոպեին գրավել է «Վեսթ Հեմի» դարպասը` ոչ-ոքի (1:1) կորզելով «Յունայթեդի» համար։
Մանկունիական գրանդը Պրեմիեր լիգայի վերջին 10 խաղերում անպարտելի է և 48 միավորով 4-րդ տեղում է։ «Էվերթոնը» 37 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml