Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Իսպանիային
Հնդկաստանի Չենայ քաղաքում մոտենում է ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադիան։
Այսօր` օգոստոսի 9-ին, կայանում են վերջին` 11-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ` հաղթելով 2.5-1.5 հաշվով։
Արման Փաշիկյանի սաներին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամ։
Մյուս խաղատախտակների վրա Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։
Նշենք, որ այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 19 միավոր և նվազագույնը դառնալու է մրցաշարի արծաթե մեդալակիր։
Հավելենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ուզբեսկտանի հավաքականն էլ նույն` 2.5-1.5 հաշվով հաղթեց Նիդեռլանդների ընտրանուն, ինչից հետո նույնպես վաստակեց 19 միավոր։
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը և չեմպիոնի տիտղոսի ճակատագիրը պարզ կդառնա վերջին տուրի ավարտից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայկական-Սպորտ, Շախմատ