«Նոր Պիռլոն» հետաքրքրել է Գվարդիոլային
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է ուժեղացնել թիմի կենտրոնական օղակը։ Թեկնածուների թվում է հայտնվել նաև «Բրեշիայի» 19-ամյա հենակետային կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ում սկսել են համեմատել իտալական ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիռլոյի հետ։
Ըստ իտալական La Gazzetta dello Sport-ի՝ անգլիական ակումբը սկաուտներ է ուղարկել «Ռոմա» – «Բրեշիա հանդիպմանը՝ խաղացողին ուսումնասիրելու համար։ Երիտասարդ խաղացողն իր խաղով գրավել է նաև «Յուվենտուսի» ուշադրությունը։
Նշենք, որ Տոնալին Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# Բրեշիա, Մանչեսթեր-Սիթի, Սանդրո Տոնալի