Նորվիչի երկրպագուն հետաքրքիր կտակ է թողել իր թիմին
Անգլիական Պրեմիեր լիգան ներակյացնող «Նորվիչի» նախկին երկրապագու Բերի Գրիվզը աչքի է ընկել հետաքրքիր քայլով։ 83-անյա Գրիվզը մահացել է նախորդ տարի դեկտեմբերի 28-ին ու իր կտակում 100 ֆունտ է թողել, որպեսզի իր մահից հետո խաղացողների համար խմիչք գնեն։
Գրիվզն այս կերպ ցանկացել է իր մահից հետո հիշողություն թողնել սիրելի թիմի ֆուտբոլիստներին՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստներին լավ հիշողությունների համար:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Բերի Գրիվզը 10 տարեկանից երկրպագել է «Նորվիչին» և մինչև 2018 թվականը ակումբի ոչ մի խաղ բաց չի թողել։
# Նորվիչ