Նորվեգացի մարդասպան?
Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց հետնապահների թվում ընթացող «Քյոլնին»։
Հանդիպման հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին։ Այս մրցաշրջանում հերթական գոլային փոխանցումը կատարեց Ջեյդոն Սանչոն, իսկ աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրոն։
29-րդ րոպեին լուսատախտակին արդեն վառվում էր 2։0 հաշիվը։ «Իշամեղուների» առավելությունը կրկնապատկեց թիմի ավագ Մարկո Ռոյսը։
Երկրորդ խաղակեսում գոլային հրավառությունը շարունակվեց։ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալու հերթը Սանչոյինն էր, ով ընթացիկ մրցաշրջանում գոլ+գոլային փոխանցում հավաքել է 22 միավոր՝ 11 գոլ + 11 գոլային փոխանցում։
64-րդ րոպեին Մարկ Ուտը «թրջեց» հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո խաղադաշտ դուրս եկավ նորվեգացի մարդասպանը և հասցրեց դուբլի հեղինակ դառնալ։ Գոլերը գրանցվեցին 77 և 87-րդ րոպեներին։ Էրլինգ Հալանդը մեկնարկային երկու խաղում դուրս գալով փոխարինման՝ դարձել է 5 գոլի հեղինակ։
Այսպիսով, «դեղինները» հավաքեցին 36 միավոր և հավասարվեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բավարիային»։ «Քյոլնը» 20 միավորով 13-րդն է։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Մարկո-Ռոյս, Ջեյդոն-Սանչո, Քյոլն