Նոյերը գերազանցեց Լոթար Մաթեուսի ցուցանիշը
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում «Բավարիան» արտագնա հանդիպում է անցկացնում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբի դեմ։
Մյունխենյան ակումբի կազմում պաշտոնական խաղերում իր 410-րդ հանդիպումն է անցկացնում դարպասապահ Մանուել Նոյերը՝ շրջանցելով «Բավարիայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Լոթար Մաթեուսի ցուցանիշը։ Այդ մասին տեղեկացնում է OptaFranz-ը։
«Բավարիայի» բոլոր ժամանակների ռեկորդը պատկանում է նախկին դարպասապահ Զեպ Մայերին (700 հանդիպում)։ Գործող ֆուտբոլիստների շրջանում ամենաշատը խաղադաշտ է դուրս եկել Թոմաս Մյուլլերը (555 հանդիպում)։
# Բավարիա, Գերմանիայի գավաթ, Զեպ Մայեր, Թոմաս Մյուլլեր, Լոթար Մաթեուս, Հոլշտայն Կիլ, Մանուել Նոյեր