Նոյերը՝ ՉԼ 2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահ
Ժնևում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվելու։
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն դարպասապահ։ Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը մյունխենյան ակումբի կազմում նվաճեց բաղձալի գավաթը։
# Բավարիա, Մանուել Նոյեր, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա