«Նոան» տրանսֆերային խոշոր առաջարկ է մերժել 📸
Վիեննայի «Ռապիդը» փորձել է ձեռք բերել «Նոայի» հարձակվող Նարդին Մուլայուսեյնովիչին, սոցցանցերում գրում է լրագրող Ռուդի Գալետին։
Ավստրիական ակումբը ցանկացել է 6 ամսով վարձակալել բոսնիացի հարձակվողին` հետագայում տրանսֆերը 1,5 միլիոն եվրոյով գնելու պայմանագրային հնարավորությամբ։
Այդուհանդերձ, Հայաստանի չեմպիոնը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի ուզում 27-ամյա խաղացողից բաժանվել վարձավճարով։
Բացի դա, Մուլահուսեյնովիչի տեղափոխության համար բանակցություններ է սկսել նաև Գլազգոյի «Սելթիկը»։
Ավելի վաղ Գալետին հայտնել էր, որ հարձակվողի տրանսֆերը 1,5 միլիոն եվրոյով փորձել է գնել Իսրայելի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբին»։
Մուլահուսեյնովիչի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև անգլիական «Չարլթոնը», Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը», լեհական «Լեգիան», «Պոգոն Շեցինն» ու «Ռակուվը», Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Կալյարին»։ «Պիզան», ամերիկյան «Լոս Անջելեսը» և այլ ակումբներ։
Հարձակվողը «Նոա» է տեղափոխվել 2025թ. հուլիսին, 24 խաղում խփել է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml