«Նոան ուժեղ է». Վարդան Մինասյանը Կայրաթին բացատրեց, թե ինչու՞ պետք է վախենա Եվրոպայի լիգայի առաջին մրցակցից:
Վարդան Մինասյանին ղազախական ֆուտբոլասերներին առանձնապես ներկայացնել պետք չէ: Մարզիչ, ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականը քիչ էր մնում հայտնվեր Եվրո-2012-ի որակավորման փուլի անցումային հանդիպումներում, մարզիչ, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գլխապտույտ վերելք ունեցավ, իսկ ղազախ երկրպագուներին նա ծանոթ է «Տոբոլում» աշխատելու տարիներից։
Նախորդ երկու մրցաշրջանում Վարդան Մինասյանը հանդիսանում էր երևանյան «Արարատ-Արմենիա» ակումբի մարզիչ, որին նա երկու անգամ հասցրել է երկրի չեմպիոնի տիտղոսի։ Առավել զարմանալի էր իմանալ մասնագետի ակումբից հեռանալու լուրը, որտեղ նա այդքան հաջող աշխատանք էր իրականացրել:
Այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ հանդիսանում է իսպանացի Դավիդ Կամպանիան, իսկ Վարդան Մինասյանը, ինչպես ընդունված է ասել, ստեղծագործական որոնումների մեջ է:
Sports.kz պարբերականի թղթակիցը որոշեց կապ հաստատել Վարդան Մինասյանի հետ, որպեսզի միասին վերհիշեն նրա ղազախական անցյալը, ինչպես նաև փորձեն հասկանալ, թե որքան վտանգավոր է ալմաաթինցիների համար Եվրոգավաթի մրցակիցը:
–Վարդան Ռազմիկովիչ, «Տոբոլից» հեռանալուց հետո ընդմիջում ունեցաք Ձեր մարզչական գործունեություն: Ի՞նչ էիք անում այդ ժամանակ:
-Ղազախստանը լքելուց հետո ես երկու տարի աշխատել եմ որպես ՀՖՖ տեխնիկական տնօրեն, վերահսկել եմ Մ-14, Մ-15, Մ-16 (UEFA նախագիծ), Մ-19, Մ-21 տարեկան ազգային հավաքականներին , զբաղվել եմ մարզչական արտոնագրմամբ (B, A, PRO): Աշխատանքի ծավալը մեծ էր: 2018-ին կրկին գլխավորել եմ Հայաստանի հավաքականը: Ղեկավարության փոփոխությունից հետո ես հեռացա ազգային հավաքականից և առաջարկ ստացա ղեկավարել «Արարատ-Արմենիա» ակումբը:
-«Տոբոլից» հեռանալուց հետո վրդովմունքներ մնացե՞լ են:
-Ոչ մի վրդովմունք: Ամենուր էլ կան դժվարություններ: Դա շատ լավ փորձ էր ինձ համար, ինչն ինձ շատ օգնեց հետագա աշխատանքներում:
–Ձեր ղեկավարությամբ «Արարատ-Արմենիան» անընդմեջ երկու անգամ նվաճեց ազգային առաջնությունը: Որոշե՞լ եք ավելի բարձր մակարդակում փորձել Ձեր ուժերը։
-Այո՛, երկու տարվա ընթացքում մենք մեծ աշխատանք ենք կատարել․ երկու անգամ չեմպիոն դարձանք, նվաճեցինք Սուպերգավաթը և հասանք Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։ Ակումբը լքելու որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ: Ես մտածեցի, որ ինձ նույնպես պետք է ինչ-որ բան փոխել:
–2018 թվականին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս թողեց «Տոբոլին»։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է այս օրինակով ասել, որ հայկական ակումբներն ուժեղացել են կամ, ընդհակառակը, ղազախական ակումբները՝ թուլացել են:
-Դիտելով այդ խաղերը՝ կարծում եմ, որ «Փյունիկը» բավականին աճել է: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ակումբային ֆուտբոլն առաջընթաց է ապրում՝ առաջին հերթին ֆինանսական ներդրումների շնորհիվ: Բարձրորակ լեգեոներներ սկսեցին գալ մեզ մոտ, ինչպես նաև, ներկայումս, մենք ունենք խոստումնալից երիտասարդներ:
–Ի՞նչն է ամենաշատը տպավորվել Ղազախստանում աշխատելու ժամանակ:
-Առաջնության անսովոր ձևաչափը, ֆուտբոլային այլ մոտեցումները, ֆուտբոլիստների մտածելակերպը: Սակայն ես գիտեմ, որ ներկայումս շատ բան է փոխվել: Մտածողությունը և աշխատանքին մոտեցումը դարձել են ավելի ժամանակակից:
–Ձեր հեռանալուց հետո շարունակե՞լ եք հետևել Ղախաստանի Պրեմիեր լիգային։
-Այո, հնարավորության դեպքում, այն պատճառով, որ այնտեղ դեռ կան հայ ֆուտբոլիստներ: Պետրոս Ավետիսյանը հանդես է գալիս «Տոբոլում»: Նա այնտեղ է տեղափոխվել հենց «Արարատ-Արմենիայից»:
–Ցանկություն ունե՞ք կրկին փորձել Ձեր ուժերը Ղազախստանի Պրեմիեր լիգայում:
-Եթե լինի հետաքրքիր առաջարկ, իհարկե, կարելի է դիտարկել: Կարծում եմ ՝ հարմարվելու խնդիրներ չեն լինի: Սա մի երկիր է, որն ինձ արդեն ծանոթ է:
-Եկեք անդրադառնանք «Նոային», որի դեմ խաղում էլ որոշվեց առաջնության ճակատագիրը․․․
-Առաջնության համար պայքարում էր ոչ միայն «Նոան», այլև երեք-չորս այլ թիմեր: «Նոան» լավ անցկացրեց առաջնության վերջնամասը։
–Ո՞րն է, ըստ Ձեզ, Իգոր Պիկուշակի ղեկավարած թիմի ուժեղ կողմերը:
– Լավ կազմակերպված թիմ է՝ լավ մարզիչով: Սիրում է և գիտի ինչպես հարձակվել:
–Ովքե՞ր են «Նոայի» լավագույն ֆուտբոլիստները։
-«Նոան» ուժեղ է իր թիմային խաղով: Հարձակման դեպքում այս թիմի խաղացողները շատ լավ համագործկացում են:
–Ո՞ւմ եք համարում ֆավորիտ «Կայրաթ» – «Նոա» դիմակայութունում։
-«Կայրաթը» առավել աչքի ընկնող թիմ է՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում ելույթների ավանդույթներով և կատարումների փորձով: Ինչևիցե, ես վստահ եմ, որ «Նոան» լավ կխաղա: Ամեն դեպքում, իմ համակրանքն ուղղված է Հայաստանի հավաքականին:
# Արարատ-Արմենիա, Իգոր Պիկուշչակ, Կայրա, Նոա, Վարդան Մինասյան