«Նոայի» սեփականատերը մոտեցել է միմյանց բախված երկրպագուներին` հանգստացնելու 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում 1:2 հաշվով պարտվել է Չեխիայի գավաթակիր «Սիգմային»։
Հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հավաքված երկու ակումբների երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել։
Libero տելեգրամյան հարթակը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է «Նոայի» սեփականատեր Վարդգես Վարդանյանը մոտեցել երկրպագուներին` կրքերը հանդարտեցնելու։
Ի վերջո, 7-8 րոպե պահանջվեց իրավիճակը հարթելու համար, և հանդիպումը շարունակվեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am