Նոան ֆանտաստիկ խաղով քարուքանդ արեց Սլիմային 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորմայ երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» տանը մրցեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ։
Հայկական ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին և ջախջախեց 7:0 հաշվով։
Ռուի Մոտայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի նորեկ, պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, դուբլ է ձևակերպեն ալբանացի վինգեր Էրալդո Ցինարին, մեկական գոլ էլ խփեցին Վիրջիլ Պինսոնն ու Էլդեր Ֆերեյրան։
Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոնսալու Գրեգորիու, Էրալդո Ցինարի, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Սլիմա Ուոնդերերս, Վիրջիլ Պինսոն