Նյուքասլ – Էվերտոն խաղում 1 րոպեում 2 ինքնագոլ է գրանցվել🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» հյուրընկալվելիս մրցում է «Նյուքասլի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը բավական հետաքրքիր ընթացք է ստացել, քանի որ ընդամենը 1 րոպեի ընթացքում 2 ինքնագոլ է գրանցվել։
Հանդիպման 36-րդ րոպեին «Էվերտոնը» հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էր վաստակել, որի խաղարկումից հետո գնդակը նպաստավոր դիրքում հայտնվեց Մեյսոն Հոլգեյթի մոտ, ում հարվածից հետո «Նյուքասլի» պաշտպաններից մեկը մեծ դժվարությամբ այն հեռացրեց դատարկ դարպասից, սակայն, գնդակը, անդրադառնալով Ջամալ Լասելեսից, հայտնվեց «կաչաղակների» դարպասում։
«Նյուքասլի» ֆուտբոլիստները հանդիպումը վերսկսեցին դաշտի կենտրոնից, նետվեցին գրոհի ու վաստակեցին անկյունային, որի իրացումից հետո նմանատիպ ինքնագոլի գեղինակ դարձավ արդեն Մեյսոն Հոլգեյթը։
Հետաքրքիրն այն է, որ ճակատագրի հեգնանքով Հոլգեյթի ինքնագոլի դեպքում էլ գլխի հարված կատարեց Ջանալ Լասելեսը։
Հավելենք, որ կողմերի` կայծակնային արագությամբ գնդակների փոխանակումից հետո «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 1:1 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն, Մեյսոն Հոլգեյթ, Նյուքասլ, Ջամալ Լասելես