«Նյուքասլն» անսպասելի հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 🎥
«Նյուքասլն» անսպասելի հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 🎥
22/11/2025 - 23:56

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Նյուքասլը» «Սեյնթ Ձեյմս Պարկ» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

«Կաչաղակներից» դուբլ գրանցեց Հարվի Բարնսը, իսկ «քաղաքաբնակներից» աչքի ընկավ Ռուբեն Դիաշը։

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն կարիերայում 19-րդ անգամ էր մրցում «Մանչեսթեր Սիթիի» դեմ` տանելով առաջին հաղթանակը։

47-ամյա մասնագետը նախորդ 18 խաղերում 16 պարտություն էր կրել, գրանցել 2 ոչ-ոքի։

«Սիթին» 22 միավորով երրորդ տեղն է զբաղեցնում, «Նյուքասլը»` 15 միավորով 14-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025