Նյուքասլը ևս մեկ խոշոր տրանսֆերի ուղղությամբ է աշխատում

Նյուքասլը ևս մեկ խոշոր տրանսֆերի ուղղությամբ է աշխատում

08/01/2022 - 13:16

«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Նյուքասլի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա պաշտպանի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` «Նյուքասլը» հոլանդացի պաշտպանին գնելու հարցում արդեն պաշտոնական առաջարկ է կատարել և պատրաստ է նրա դիմաց վճարել 35 մլն եվրո, սակայն ֆրանսիական ակումբի կողմից մերժում է ստացել։

The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնը հաստատել է, որ «Նյուքասլի» ղեկավարությունը Կրիան Տրիպիեի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո այժմ բոլոր ուժերը ներդրել է, որպեսզի ավարտին հասցնի Բոտմանի գործարքը և այդ կապակցությամբ նրան գնելու համար նոր առաջարկ է ուղարկել «շներին», սակայն դեռևս գումարի չափը չի հաղորդվում։

Նշվում է, որ հոլանդացի կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը», սակայն «Լիլը» նրա տրանսֆերի հետ կապված դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել «ռոսոներիներից»։

Օրնշտայնը գրում է, որ եթե «Նյուքասլը» չկարողանա իրականացնել Բոտմանի տրանսֆերը, ապա ակումբը կփորձի գնել «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսին։

Հաղորդվում է նաև, որ, չնայած «Լիլը» ֆինանսական ծանր վիճակում է, միևնույնն է, ակումբը ցանկանում է իր շարքերում պահել Բոտմանին և ոչ մի գումարի դիմաց չի վաճառի նրան։

Հավելենք, որ 21-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Լիլի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 64 հանդիպում` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022