Տալյաֆիկո. Յուվենտուսի և Այաքսի շանսերը 50-50 են
«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին խաղի արդյունքի մասին (1:1):
«Մենք ցանկանում էինք հաղթել այս խաղում: Նրանք արտագնա խաղում գոլ են խփել, այնպես որ, հեշտ չի լինի: Բայց մենք մտադիր ենք շտկել իրավիճակը Թուրինում:
Հիմա թիմերը հավասար շանսեր ունեն՝ 50-50: «Յուվենտուսը» խփել է հյուրընկալվելիս, բայց մենք կձգտենք պահեր ստեղծել և խփել Թուրինում:
Մեզ պետք է խփել գոնե մեկ գոլ, բայց, հուսով եմ, որ կստացվի ավել, որպեսզի անցնենք հաջորդ ռաունդ:»,- Տալյաֆիկոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
# Այաքս, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա