Նիդեռլանդներն ու Բելգիան ցանկանում են միավորված առաջնություն ստեղծել

Նիդեռլանդներն ու Բելգիան ցանկանում են միավորված առաջնություն ստեղծել

06/02/2020 - 22:11

Նիդեռլանդների և Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են մեկ միավորված առաջնության ստեղծման գաղափարը, որը բաղկացած կլինի 18 ակումբներից։

Այս փոփոխության մտադրությունները պայմանավորված է այն փաստով, որ երկու երկրների ներկայացուցիչներն էլ ցանկանում են երկրպագուների շրջանակում բարձրացնել առաջնության հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը և հեռուստատեսային վաճառքից աշխատել ավելի մեծ գումարներ։ Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, նոր առաջնության մասնակիցներին հավասարապես կբաշխվի 400 մլն եվրո, որը նրանք կվաստակեն հեռուստատեսային իրավունքների վաճառքից։ Այս տեսանկյունից Բելգիայի և Նիդերլանդների առաջնության ակումբներին ներկայումս բաժին է հասնում ընամենը 80 մլն եվրո։

Մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ նաև Սուպերլիգայի ստեղծումը, որն իրենից կենթադրի Եվրոպական թոփ ակումբների մասնակցությամբ «կանոնավոր» առաջնություն։ «Մենք չենք կարող անտեսել նոր իրականությունը։ Վաղ թե ուշ եվրոպական թոփ ակումբները կստեղծեն, որի շրջանակում «Ռեալը» և «Բավարիան» կարող են իրար դեմ մրցել հանգստյան օրերին»,- նշել է «Բրյուգեի» գործադիր տնօրեն Բարտա Վերհագեն։

Մրցաշարը կունենա հետևյալ ձևաչափը․ առաջնության 18 մասնակիցներից 10-ը կներկայացնեն Նիդերլանդները, իսկ 8-ը՝ Բելգիան։ Առաջնությունը կունենա «կանոնավոր բնույթ», այսինքն՝ շրջանաձև համակարգով կանցկացվի 34 տուր։ Առաջնության արդյունքով վատագույն թիմը կլքի բարձրագույն առաջնությունը, իսկ այդ ակումբի փոխարեն բարձրագույն առաջնությունում հանդես կգա տեղական չեմպիոնը։

Դեռևս հայտնի չէ, թե նոր մրցաշարը ինչպես կանդրադառնա ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակին։ ՈՒԵՖԱ-ն դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել այս տեղեկություններին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023