Նիդերլանդների գավաթի եզրափակիչը երկրորդ տարին անընդմեջ սենսացիոն մասնակից ունեցավ 🎥
Նիդերլանդների գավաթի եզրափակիչը երկրորդ տարին անընդմեջ սենսացիոն մասնակից ունեցավ 🎥
04/03/2026 - 17:51

Նիդերլանդների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Նեյմեգենը» սեփական դաշտում 3:2 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ ՊՍՎ-ի նկատմամբ։

Տանտերերից գոլերը խփեցին Բրայան Լինսենը, Էլի Դասան ու Բաշար Օնալը։ Էյնդհովենից ժամանած հյուրերից աչքի ընկան Իսմայիլ Սայբարին ու Դենիս Մանը։

Հանդիպման հերոսներից էր նաև «Բարսելոնայի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յասպեր Սիլեսենը` կատարելով 5 սեյվ։

36-ամյա ֆուտբոլիստը 2025թ. օգոստոսից հանդես է գալիս «Նեյմեգենում»։

«Նեյմեգենը» պատմության մեջ 6-րդ անգամ կխաղա Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակիչում։ Նախորդ 5 դեպքերում ակումբը պարտվել է։

Երկրորդ կիսաեզրափակիչում մարտի 4-ին կմրցեն «ԱԶ Ալկմարը» և «Տելստարը»։

Այսպիսով, Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակիչը երկրորդ տարին անընդմեջ սենսացիոն մասնակից ունեցավ։

2025թ. եզրափակիչ էր դուրս եկել «Գոու Ըհեդ Իգլսը», որը նվաճեց տիտղոսը` վճռորոշ խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով «ԱԶ Ալկմարին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026