Նիդեռլանդներում երկրպագուներին կարգելեն երգել մարզադաշտում

Նիդեռլանդներում երկրպագուներին կարգելեն երգել մարզադաշտում

25/06/2020 - 15:30

Հոլանդական ակումբների երկրպագուներին 2020/21 մրցաշրջանի մեկնարկից կթույլատրեն ներկա գտնվել Էրեդիվիզայի հանդիպումներին, սակայն տրիբունաներում կարգելվի երգել։

«Հանդիսականները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք խիստ միջոցների դիմել։ Երկրպագուները թույլտվություն կունենան իրենց հետ մարզադաշտ բերել շվիներ, որոնք փչելուց հետո ձայն են արձակում։

Խփած գնդակներից հետո կթույլատրվի գոռալ «ուռա՜», սակայն ոչ ավելին։ Այո՛, դա ուրախ չէ, և ֆուտբոլը կորցնում է դիտարժանությունը, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ հավանականություն կա, որ երկրպագուները կարող են վարակվել կորոնավիրուսով, երբ երգում են կամ գոռում են»,- նշել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ում խոսքերը մեջբերում է FC Update-ը

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլին հոլանդական Էրեդվիզիան կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2019/20 մրցաշրջանի արդյունքները զրոյացրեց, իսկ առաջնությունը մնաց անավարտ․ որևէ ակումբ չհռչակվեց չեմպիոն։

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, նոր մրցաշրջանը Նիդեռլանդներում սկսվելու է սեպտեմբերի 1-ին, սակայն այժմ խոսակցություններ կան, որ առաջնությունը կսկսվի հուլիսի 1-ին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023