Ներկայացում «Սանտիագո Բերնաբեուում». Բրազիլիան 90+6-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Իսպանիայից 🎥
Իսպանիայի ու Բրազիլիայի հավաքականները Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։
Գոլառատ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 3:3 հաշվը. Լուիս դե լա Ֆուենտեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռոդրին, ով երկու անգամ դիպում իրացեց 11-մետրանոցը, մեկ գոլ էլ խփեց Դանի Օլմոն։ «Պենտակամպիոնների» կազմից աչքի ընկան Ռոդրիգոն, 17-ամյա Էնդրիկը ու Լուկաս Պակետան, ով իր թիմին պարտությունից փրկեց 90+6-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am