Ներկայացում Միլանում! «Ինտերը» գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Բավարիայի» հետ 🎥
Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Բավարիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը նույնպես անցավ անցավ բավական համառ և լարված պայքարում, որտեղ գոլառատ ոչ-ոքի գրանցվեց` 2:2։
52-րդ րոպեին գերմանական գրանդից հաշիվը բացեց Հարի Քեյնը, սակայն «ներաձուրին» շատ արագ ոչ միայն խփեց պատասխան գնդակն, այլև առաջ անցավ հաշվի մեջ։
58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լաուտարո Մարտինեսը, իսկ 61-րդ րոպեին աչքի ընկավ Բենժամեն Պավարը։
Հյուրերը 76-րդ րոպեին Էրիկ Դայերի խփած գոլի շնորհիվ կրկին վերադարձան խաղ ու փորձեցին բեկել դիմակայության ելքը։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը դիմացավ մրցակցի ճնշմանն ու պահեց ցանկալի արդյունքը։
Այսպիսով, միլանյան գրանդն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Նշենք, որ «Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից