Նեյմարը կրկին ծանր վնասվածք  է ստացել․ նրան  պատգարակով հեռացրին  դաշտից🎥

Նեյմարը կրկին ծանր վնասվածք է ստացել․ նրան պատգարակով հեռացրին դաշտից🎥

14/12/2020 - 11:00

Ֆրանսիական Լիգա 1-ի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիոնը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ։ Խաղի միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Թինո Կադեվերեն։

Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին «Լիոնի» կիսապաշտպան Տիագո Մենդեսը դաշտի կենտրոնում անչափ կոպիտ խախտում թույլ տվեց իր հայրենակցի՝ Նեյմարի նկատմամբ։

Հանդիպման գլխավոր մրցավար Բենուա Բաստյենը, ամենայն հավանականությամբ, այդ դրվագը բաց էր թողել, քանի որ VAR համակարգի սենյակում աշխատող նրա գործընկերները հուշեցին, որ կոպիտ խախտում է տեղի ունեցել, ինչից հետո Բաստյենը գնաց անձամբ դիտեց եղելության տեսակրկնապատկերը և հեռացրեց խաղադաշտից Մենդեսին։

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա «Փարիզի» բժշկական անձնակազմը երկար ժամանակ նրան օգնություն էր ցույց տալիս խաղադաշտում, սակայն, հասկանալով, որ նրա վնասվածքը կարծես թե կրկին բավականին ծանր է, բրազիլացի ֆուտբոլիստին պատգարակի վրա հեռացրին խաղադաշտից, տանելով դեպի հանդերձարան։ Նեյմարն այդ պահին չկարողացավ զսպել իր արցունքները։

Վերջում միայն հավելենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբ տեղափոխվելուց հետո տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել արդեն 360 օր կամ էլ 67 հանդիպում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023