Նեյմարը խոսել է իր ապագայի մասին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ ապագայում ցանկանում է հանդես գալ Դևիդ Բեքհեմի հիմնադրած «Ինտեր-Մայամի» ակումբում․
«Ես առաջիններից մեկն էի, ում առաջարկել են տեղափոխվել այդ ակումբ։ Դա նույնպես իմ ցանկությունների շրջանակում է։ Ես նրանց ասացի, որ մեկ օր անպայման կխաղամ «Ինտեր-Մայամիի» կազմում»,- բրազիլացի խաղացողի խոսքերը մեջբերում է otro-ն։
Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի մեկնարկելիք մրցաշրջանում Բեքհեմի թիմը կմասնակցի առաջին անգամ։
# Ինտեր-Մայամի, ՄԼՍ, Նեյմար, ՊՍԺ