Նեյմարը երկար դադարից հետո գոլ է խփել 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 34-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Միրասոլի» դեմ խաղում։
Տանտերերից չորրորդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ ու առաջատար Նեյմարը, որը գոլ է խփել ավելի քան երեք ամիս անց։
Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն (79 գոլ) նախորդ անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկել էր 107 օր առաջ` օգոստոսի 5-ին գոլ խփելով «Ժուվենտուդեի» դեմ Ա սերիայի 18-րդ տուրի խաղում։
33-ամյա կիսապաշտպանը 12 տարի անց «Սանթոս» է վերադարձել այս տարվա հունվարին, 25 խաղում գրանցել է 7 գոլ ու 3 ասիստ։
«Սանթոսը» 37 միավորով 16-րդ տեղում է` պայքարելով տեղն ուժեղագույնների խմբում պահելու համար։ «Միրասոլը» 60 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրազիլական Ա սերիա, Միրասոլ, Նեյմար, Սանթոս