Նեապոլում ֆուտբոլով հիվանդ են նույնիսկ բժիշկները

Նեապոլում ֆուտբոլով հիվանդ են նույնիսկ բժիշկները

11/12/2019 - 11:57

Իտալական «Նապոլիին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուսր գալու համար բավարար կլիներ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, բայց նեապոլիտանական ակումբը տարավ վստահ հաղթանակ։ Իտալական ակումբը խմբից վերջին անգամ դուրս էր եկել 3 տարի առաջ։

Այդ պատճառով էլ, երեկ ողջ քաղաքը պատրաստվում էր ուշադրությունը սևեռել «Նապոլիի» վրա։ Նույնիսկ քաղաքի լավագույն գաստրոէնտերոլոգներից մեկն իր աշխատասենյակի վրա թողել է հետևյալ գրությունը․

«Ուշադրություն! Այսօր 18։00-ից սկսած աշխատասենյակը փակ է լինելու։ Երեկոյան «Նապոլին» է խաղալու, այդ պատճառով ինձ դիմելը կլինի անհնար։ Ավելի լավ է գտնեք ավելի քիչ երկրպագող բժշկի։

Բոլորին տեղեկացնում եմ, եթե մենք դուրս մնանք պայքարից, աշխատասենյակը մինչև հունվարի 2-ը փակ է լինելու»,- նշված է եղել բժշկի գրության մեջ։

«Բոլորը գիտեն, որ ես այդպիսի գրություններով սիրում եմ կատակել։ Չնայած իմ կատակներում միշտ ճշմարտություն կա։ Ես վստահ եմ, որ երեկոն ողջ Նեապոլով կանցկացնենք միասին։ Ես սիրում եմ կատակել, սակայն «Նապոլիի» հանդեպ իմ սերը հիվանդագին է»,- այնուհետեև բացատրել է բժիշկը։

Հիշեցնենք, որ երեկ «Նապոլին» 4 անպատսխան գնդակ ուղարկելով բելգիական «Գենկի» դարպասը՝ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023