Նարեկ Գրիգորյանը կարմիր քարտ է ստացել Ֆարուլի կազմում 🎥
Ռումինական Սուպերլիգայի 30-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բոտոշանիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Նարեկ Գրիգորյանը, ով 76-րդ րոպեին կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտն ստացավ` հեռացվելով դաշտից։
22-ամյա վինգերը կարիերայում առաջին անգամ է կարմիր քարտ ստանում։
Նշենք, որ այս ոչ-ոքիից հետո «Ֆարուլը» վաստակեց 43 միավոր և Սուպերլիգայի հիմնական հատվածն ավարտեց 6-րդ տեղում։ Կոստանցա քաղաքը ներկայացնող ակումբը հնարավորություն ստացավ մասնակցել առաջնության չեմպիոնական փուլին։
Բացի «Ֆարուլից», չեմպիոնական փուլին մասնակցելու են «Ստյաուան» (64 միավոր), Բուխարեստի «Ռապիդը» (55), «Կլուժը» (53), Կրայովայի «Ունիվերսիտատիան» (46) և «Սեպսին» (43)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նարեկ Գրիգորյան, Ռումինական Սուպերլիգա, Ֆարուլ