Աղբյուր․ «Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Լա լիգան ներկայացնող ակումբում»
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, հայ ֆուտբոլիստ Նարեկ Գասպարյանը հայտնվել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Լևանտեի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանի ֆուտբոլիստն այժմ փորձաշրջան է անցնում վալենսիական ակումբի համար, որը կտևի մի քանի շաբաթ, ինչից հետո կողմերի միջև, հնարավոր է, կնքվի 1 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ Նարեկ Գասպարյանը ներկա պահին ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հանդես է գալիս Ցինցինատի քաղաքի քոլեջի թիմում։ Նա խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։
Նշենք նաև, որ Գասպարյանը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի անդամ է։
Հիշեցնենք, որ «Լևանտեի» երկրորդ թիմի կազմում հանդես է գալիս նաև հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ՝ 19-ամյա վինգեր Էդգար Սևիկյանը, ով ընթացիկ մրցաշրջանում նորամուտը նշեց Լա լիգայի շրջանակում՝ 12-րդ տուրում «Խետաֆեի» դեմ կայացած խաղում դուրս գալով փոխարինման։ Այդ խաղում «Լևանտեն» հաղթել է 3։0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am