Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

23/08/2019 - 16:53

Դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է հեռանալ «Ռեալից»:

Ինչպես հայտնում է Marca-ն, 32-ամյա կոստարիկացին մոտ է «ՊՍԺ» տեղափոխվելուն: «Ռեալն» ընդունել է Նավասի հեռանալու ցանկությունը և նրան փոխարինող է փնտրում:

Դարպասապահը համապատասխանում է փարիզցիների պահանջներին: «ՊՍԺ»-ն Նավասի հետ համաձայնություն էր ձեռք բերել դեռ անցած մրցաշրջանի ավարտին, սակայն գործարքի կայացմանը խոչընդոտել էր «Ռեալը»՝ ֆուտբոլիստի համար պահաջելվ 20 մլն եվրո: Արդյունքում գործարքը սառեցվել էր:

Այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Նավասը ցանկություն է հայտնել հեռանալ «Ռեալից»:

Հնարավոր գործարքի մանրամասները հայտնի չեն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023